ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Urbi et Orbi 2016

Urbi et Orbi 2016
25.12.2015 | 23:02

Այսօր կաթոլիկ և բողոքական աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ժամերգության ժամանակ հավատացյալներին դիմել է ավանդական ուղերձով «Քաղաքին և աշխարհին»՝ Urbi et Orbi։ Նրանց, ովքեր կուրացած են արտաքին փայլով, պապը կոչ է արել հիշել կյանքի անփոփոխ արժեքները։

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ